Շալամչե-Բասրա երկաթուղին՝ շրջադարձային կետ Արևմտյան Ասիայում տարանցիկ համագործակցության համար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i242044-Շալամչե_Բասրա_երկաթուղին_շրջադարձային_կետ_Արևմտյան_Ասիայում_տարանցիկ_համագործակցության_համար
Շալամչե-Բասրա երկաթուղային նախագիծը, որպես Իրանի և Իրաքի միջև երկաթուղային կապի ամենակարևոր նախագծերից մեկը, դարձել է երկկողմ առևտրի զարգացման և երկու երկրների դիրքերի ամրապնդման ռազմավարական հարթակ միջազգային միջանցքներում:Բացի ուխտավորների և ճանապարհորդների տեղաշարժը հեշտացնելուց, այս երթուղին ունի մեծ ներուժ Արևմտյան Ասիայում լոգիստիկ, տնտեսական և տարանցիկ համագործակցությունը ընդլայնելու համար և կարող է արդյունավետ դեր խաղալ Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք միջանցքներն իրար կապելու գործում:
(last modified 2026-02-02T15:05:15+00:00 )
Հունվար 27, 2026 17:21 Asia/Tehran
  • Շալամչե-Բասրա երկաթուղին՝ շրջադարձային կետ Արևմտյան Ասիայում տարանցիկ համագործակցության համար

Շալամչե-Բասրա երկաթուղային նախագիծը, որպես Իրանի և Իրաքի միջև երկաթուղային կապի ամենակարևոր նախագծերից մեկը, դարձել է երկկողմ առևտրի զարգացման և երկու երկրների դիրքերի ամրապնդման ռազմավարական հարթակ միջազգային միջանցքներում:Բացի ուխտավորների և ճանապարհորդների տեղաշարժը հեշտացնելուց, այս երթուղին ունի մեծ ներուժ Արևմտյան Ասիայում լոգիստիկ, տնտեսական և տարանցիկ համագործակցությունը ընդլայնելու համար և կարող է արդյունավետ դեր խաղալ Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք միջանցքներն իրար կապելու գործում:

Pars Today-ը հղում անելով «Ֆարս» գործակալությանը հաղորդել է,որ Շալամչե–Բասրա երկաթուղային ճանապարհը  ռազմավարական տեսանկյունից պարզապես սահմանային գիծ չէ, այլ տարածաշրջանային տրանսպորտային ցանցի կարևորագույն օղակ է։ Այս երկաթուղային գծի զարգացումը նախատեսված է Թեհրանի և Բաղդադի միջև տնտեսական, սոցիալական և տրանսպորտային կապերի ամրապնդման նպատակով և կարող է հիմք դառնալ տարածաշրջանի տարանցիկ մոդելների էական փոփոխության համար։

Առաջին փուլում այս նախագիծը կենտրոնացած է  ուղևորափոխադրման վրա, հատկապես ուխտագնացության ուղևորությունների պիկ ժամանակահատվածներում․ մի թեմա, որը հատուկ ընդգծվել է երկու երկրների երկկողմ համաձայնագրերում։ Այնուամենայնիվ, ծրագրավորումները ցույց են տալիս, որ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում բեռնափոխադրումն ևս կավելացվի այս երթուղու հիմնական առաքելությունների շարքին։

Գնահատականների համաձայն՝ առաջիկա տարիներին Իրանի և Իրաքի միջև տնտեսական փոխանակումների ծավալը կարող է հասնել տարեկան շուրջ 20 միլիարդ դոլարի։ Առևտրի նման մակարդակը պահանջում է երկաթուղային ենթակառուցվածքների զարգացում և ավտոճանապարհային երթուղիների վրա ճնշման նվազեցում։ Այս նախագիծը կարող է նաև վերածվել արևելք–արևմուտք տարանցման հիմնական զարկերակներից մեկի՝ բարձրացնելով Իրանի և Իրաքի դիրքը տարածաշրջանային լոգիստիկ հաշվեկշռում։