Պաղեստինցի վերլուծաբան. Իսրայելը ձգտում է բռնագրավել Պաղեստինի ամբողջ տարածքը
-
Պաղեստինցի վերլուծաբան Սուլեյման Բեշարաթ
Pars Today - Պաղեստինցի վերլուծաբանը համարում է, որ Իսրայելի Սիոնիստական ռեժիմի վերջնական նպատակը Պաղեստինի ամբողջ տարածքի բռնագրավումն է։
Հղում անելով ԻՌՆԱ-ին Pars Today-ը հաղորդում է, որ պաղեստինցի վերլուծաբան Սուլեյման Բեշարաթը, անդրադառնալով պաղեստինցիների դեմ իսրայելցի օկուպանտների շարունակական քայլերին, ասել է. «Այս հարցը հիմնված է մի քանի հիմնարար սյուների վրա, որոնցից ամենակարևորը բոլոր պաղեստինյան հողերի բռնագրավման շարունակությունն է և 1967 թվականի սահմաններում անկախ պաղեստինյան պետության ձևավորման կանխումը»։ Սուլեյման Բեշարաթը հավելել է. «Այս մոտեցումը ուղղակիորեն հակասում է 1967 թվականից առաջ եղած սահմաններում անկախ պաղեստինյան պետություն ստեղծելու բազմիցս հնչող միջազգային պահանջներին և կոչերին։ Բենիամին Նեթանյահուի գլխավորությամբ Իսրայելը այլևս մեծ ուշադրություն չի դարձնում պաղեստինա-իսրայելական հակամարտության վերաբերյալ միջազգային դիրքորոշումներին»։
Պաղեստինցի վերլուծաբանը նշել է, որ օկուպանտների դժգոհությունը Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրից պարզապես մակերեսային չէ, այլև ավելի լայն խնդիր է, և նրանց վերջնական նպատակն է Պաղեստինի տարածքի վրա լիակատար վերահսկողությունը, Գազայի հատվածում մշտական ներկայություն հաստատելը և բնակակելի ավանների կառուցումը»։ Սա ուղղակիորեն հակասում է բնակելի ավանների կառուցման քաղաքականությունը մերժելու տեղական և միջազգային կոչերին։
Սուլեյման Բեշարաթը նաև ընդգծել է, որ Իսրայելի ռեժիմի այս քաղաքականությունը հիմնված է «տեղահանման մտածելակերպի» վրա, որը դեռևս գոյություն ունի որոշ պաշտոնական դիրքորոշումներում։ Այս միտումների հետևանքով պաղեստինյան ազգային նախագիծը լուրջ սպառնալիքի տակ է։ Սուլեյման Բեշարաթը նաև նշել է, որ տարածաշրջանային և միջազգային զարգացումները կարող են փոխել ուժերի հավասարակշռությունը և սահմանափակել օկուպանտների կարողությունը՝ իրենց տեսլականը պարտադրելու հարցում։
Շարունակվում են Սիոնիստական ռեժիմի կողմից Գազայում հրադադարի խախտումները
Միևնույն ժամանակ, պաղեստինցի քաղաքական վերլուծաբան Իյադ Ալ-Ղարան ասել է, որ Իսրայելի օկուպանտների կողմից Գազայի հրադադարի խախտումները չեն դադարի։ Իսրայելի ռեժիմի զինվորականները հետևում են որոշակի քաղաքականության՝ ներկա գտնվելով բնակելի տարածքներում՝ չնայած դրանց ավերվածությանը, այնպես, որ կրակում են պաղեստինցի քաղաքացիների վրա։ Նա հավելել է. «Օկուպանտները չեն հետևել հրադադարի երկրորդ փուլում նախատեսված դուրսբերման գործընթացին։ Օկուպանտների այս վարքագիծը կշարունակվի, և դրա նպատակն է ճնշում գործադրել պաղեստինցիների վրա և նրանց դժվարին իրավիճակի մեջ դնել։ Միջնորդներն են պատասխանատու Իսրայելի այս վարքագծին արձագանքելու համար»։ Ալ-Ղարան ընդգծեց. «Իսրայելի ռեժիմի մտածելակերպն ու քաղաքականությունը հիմնված են սպանության և ահաբեկչության վրա»։