Գազան հրադադարի և մարդկային ճգնաժամի խաչմերուկում. Ռաֆահը կիսաբաց է, ապագան՝ անորոշ
-
Զգուշացում մարդկային ճգնաժամի և Գազայի հատվածում օգնության կազմակերպությունների գործունեության սահմանափակումների վերաբերյալ
Pars Today- Գազայի հատվածում քաղաքական և դաշտային զարգացումների ֆոնին, պաղեստինյան դիմադրության առաջնորդների հայտարարությունները, Ռաֆահի անցակետի սահմանափակ բացմուը և սիոնիստական ռեժիմի կողմից օգնության գործակալությունների վրա ճնշման աճը վկայում են այն մասին որ Գազայի հատվածը մտել է զգայուն և բարդ փուլ. փուլ, որտեղ հրադադարի ապագան, Գազայի կառավարումը և մարդկային իրավիճակը ավելի անորոշ են, քան երբևէ։
Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի առաջին փուլի իրականացումից հետո սպասվում էր, որ ճանապարհը կհարթվի լարվածության նվազեցման, մարդկային պայմանների բարելավման և վերակառուցման գործընթացի մեկնարկի համար, սակայն դաշտային զարգացումները և կողմերի պաշտոնական դիրքորոշումները ցույց են տալիս, որ սիոնիստական ռեժիմը դեռևս ձգտում է պահպանել անկայուն իրավիճակը տարածաշրջանում՝ նոր սահմանափակումներ առաջացնելով և կանխելով համաձայնագրի լիարժեք իրականացումը:
Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (Համաս) առաջնորդները քննադատել են սիոնիստական ռեժիմի կողմից Ռաֆահի անցակետով ազատ տեղաշարժի խոչընդոտումը և ընդգծել, որ Թել Ավիվը մտադրություն չունի մտնել Գազայի համաձայնագրի երկրորդ փուլ։ Միևնույն ժամանակ, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները զգուշացնում են մարդկային ճգնաժամի սրման և օգնության կազմակերպությունների գործունեության սահմանափակման մասին: Pars Today-ի այս լրատվական փաթեթում ներկայացնում ենք Գազայի հատվածում տեղի ունեցող վերջին զարգացումները.
Համաս. Իսրայելը խոչընդոտում է Ռաֆահով տեղաշարժը
Համաս շարժման առաջնորդներից Ղազի Համադը, երեքշաբթի առավոտյան հայտարարեց, որ սիոնիստական ռեժիմը թույլ չի տալիս, որ Գազայի հատվածով տեղաշարժը նորմալ իրականացվի: Անդրադառնալով Թել Ավիվի կողմից Ռաֆահի անցակետում սահմանված պայմաններին, Ղազի Համադն ասաց. «Իսրայելը ո՛չ ցանկանում է, որ որևէ մեկը մտնի Գազա, ո՛չ էլ հեշտ ելք է ապահովում այս տարածքի բնակիչների համար»: Համասի պաշտոնյան նաև շարունակական հարձակումներն ու օկուպացիոն ռեժիմի կողմից ճնշումները համարեց լուրջ խոչընդոտ Գազայի կառավարման ազգային անկախ կոմիտեի աշխատանքների մեկնարկի համար և կոչ արեց ֆինանսավորել և անհրաժեշտ պայմաններ ստեղծել կոմիտեի գործունեության համար:
Համասի պատրաստակամությունը Գազայի կառավարումը հանձնելու համար
Համաս շարժումը հայտարարել է, որ ձեռնարկվել են բոլոր վարչական և կառավարական նախապատրաստական աշխատանքները Գազայի հատվածի կառավարումը ազգային անկախ կոմիտեին լիովին հանձնելու համար: Համասի խոսնակ Հազեմ Ղասեմը շեշտեց, որ հենց որ այս կոմիտեն ժամանի Գազա, իշխանության փոխանցման գործընթացը կսկսվի թափանցիկ և ներառական եղանակով, և պաղեստինյան խմբերի, քաղաքացիական հասարակության և միջազգային հաստատությունների ներկայացուցիչներից կազմված գերագույն կոմիտեն կհսկի այս գործընթացը։ Համասի խոսնակի խոսքով՝ այս միջոցառման նպատակն է նպաստել վերակառուցմանը և բարելավել մարդկային պայմանները ամիսներ տևած պատերազմից և ավերածություններից հետո։
Ռաֆահի սահմանափակ բացումը. անբավարար քայլ
Միջազգային մակարդակով ՄԱԿ-ի և ԵՄ պաշտոնյաները Ռաֆահի անցակետի սահմանափակ բացումը որակել են որպես դրական, բայց անբավարար քայլ։ ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Թոմ Ֆլետչերը շեշտեց, որ Ռաֆահը պետք է դառնա իրական մարդասիրական անցակետ՝ լայնածավալ օգնություն հասցնելու համար։ ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը և Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը նույնպես կոչ արեցին անհապաղ վերացնել սահմանափակումները և հեշտացնել փրկարարների աշխատանքը։
Զինադադարի անորոշ հեռանկարը
Այս զարգացումները տեղի են ունենում, երբ միջազգային մարմինները զգուշացնում են, որ առանց մարդասիրական օգնության կայուն հոսքի և հրադադարի պարտավորությունների լիարժեք կատարման, անցակետերի սահմանափակ բացումը չի բավարարի Գազայի ժողովրդի անհապաղ կարիքները․ մի իրավիճակ, որը կարող է այս հատվածը կրկին վերածել տարածաշրջանում նոր ճգնաժամային կենտրոնի։