Իրաքը բողոքում է Նաջաֆում ԱՄՆ ուժերի ուղղաթիռի վայրէջքի դեմ 
https://parstoday.ir/hy/news/west_asia-i243484-Իրաքը_բողոքում_է_Նաջաֆում_ԱՄՆ_ուժերի_ուղղաթիռի_վայրէջքի_դեմ
Իրաքի համատեղ գործողությունների հրամանատարի տեղակալը հայտարարել է, որ երկիրը դեմ է Նաջաֆ Աշրաֆ նահանգում ամերիկյան ուժերին տեղափոխող ուղղաթիռի վայրէջքին։
(last modified 2026-03-06T07:44:52+00:00 )
Մարտ 06, 2026 11:14 Asia/Tehran
  • Իրաքը բողոքում է Նաջաֆում ԱՄՆ ուժերի ուղղաթիռի վայրէջքի դեմ 

Իրաքի համատեղ գործողությունների հրամանատարի տեղակալը հայտարարել է, որ երկիրը դեմ է Նաջաֆ Աշրաֆ նահանգում ամերիկյան ուժերին տեղափոխող ուղղաթիռի վայրէջքին։

Հղում անելով IRNA-ին, Pars Today-ը հայտնում է, որ գեներալ-մայոր Ղիս ալ-Մոհամմադավին ասել է. «Միջազգային կոալիցիային ներկայացված բողոքի նոտան ընդգծում է Իրաքի անվտանգությունը վտանգող ցանկացած ուժի ներկայության արգելք»։
Նա հավելել է. «Մենք զանգեր և տեղեկություններ ենք ստացել Նաջաֆ Աշրաֆի անապատներում և Քարբալա նահանգի սահմաններում մարդկանց ներկայության մասին, և ձևավորվել էգործողությունների հրամանատարության երեք ստորաբաժանումներից բաղկացած ուժ՝ հետաքննություն անցկացնելու համար»։
Ալ-Մոհամմադավին ասել է. «Տարածք մտնելուց հետո այս ուժերը ենթարկվել են ավիահարվածների, որոնց հետևանքով զոհվել է մեկ իրաքցի զինվոր, ևս երկուսը  վիրավորվել են։ Իրաքում օտարերկրյա զորքերի ներկայության վերաբերյալ համաձայնություն չկա»։
Հարկ է նշել, որ Իրաքի երեք առաջնորդները դեմ են երկրի տարածքը որպես հարևան երկրների վրա հարձակումների բազա օգտագործելուն: Իրաքի նախագահի, վարչապետի և խորհրդարանի խոսնակի համատեղ հայտարարության մեջ ընդգծվում է, որ արգելվում է երկրի տարածքն օգտագործել այլ, մասնավորապես՝ հարևան երկրների տարածքների վրա հարձակվելու համար։