ՀԱՄԱՍ. Իրանն իրավունք ունի արձագանքել ագրեսիային
https://parstoday.ir/hy/news/west_asia-i243758-ՀԱՄԱՍ._Իրանն_իրավունք_ունի_արձագանքել_ագրեսիային
Թեհրանում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը հայտարարել է․ «Իրանն ունի լիակատար իրավունք՝ դիմակայելու թշնամու ագրեսիային ցանկացած ձևով, որը համարում է նպատակահարմար»։
(last modified 2026-03-15T03:00:06+00:00 )
Մարտ 15, 2026 06:30 Asia/Tehran
  • ՀԱՄԱՍ. Իրանն իրավունք ունի արձագանքել ագրեսիային

Թեհրանում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը հայտարարել է․ «Իրանն ունի լիակատար իրավունք՝ դիմակայելու թշնամու ագրեսիային ցանկացած ձևով, որը համարում է նպատակահարմար»։

Pars Today-ի փոխանցմամբ Tasnim լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումների վերաբերյալ շարժման դիրքորոշմանը, Խալեդ Ղադդումին ասել է. «ՀԱՄԱՍ-ի դիրքորոշումը հստակ է։ Մենք դատապարտել ենք Իրանի և իրանցիների դեմ սիոնիստ-ամերիկյան դաժան և հանցավոր ագրեսիան»։
Նա հավելել է. «Ճշմարտությունն այն է, որ Իրանի պատասխանը այս ագրեսիային եղել և մնում է հզոր և համաչափ սիոնիստ-ամերիկյան թշնամու ամբարտավանության և անամոթության մակարդակին։ Հետևաբար, մենք կարծում ենք, որ Իրանն ունի լիակատար իրավունք՝ դիմակայելու այս ագրեսիային ցանկացած ձևով, որը համարում է նպատակահարմար»։
Ղադդումին ընդգծել է մուսուլմանական երկրների միջև դիրքորոշման միասնության անհրաժեշտությունը, հավելելով. «Այսօր անկասկած կարևոր է իսլամական Ումմայի, դիրքորոշման միասնություն։
 Իսլամական աշխարհի բազմաթիվ գիտնականների, ինչպես նաև բազմաթիվ քաղաքական գործիչների և էլիտայի դիրքորոշումները ցույց են տալիս, որ իսլամական ումման ունի միասնության կարիք և ցանկանում է վճռականորեն և հաստատակամորեն առաջ շարժվել սիոնիստական ռեժիմի դեմ պայքարում»։