Հեզբոլլահ․ Իրանի հաղթանակը ԱՄՆ-ի առանցքի նկատմամբ, փոխելու է տարածաշրջանի հավասարումները
Pars Today- Լիբանանի Հեզբոլլահի քաղաքական խորհրդի փոխնախագահն ասել է․- Իրանի հաղթանակը ԱՄՆ-ի առանցքի նկատմամբ, փոխելու է տարածաշրջանի հավասարումները։
Pars Today-ը հղում անելով Թասնիմ գործակալությանը հաղորդել է, Լիբանանի խաղաղ բնակչության դեմ սիոնիստական ռեժիմի ոճրագործություններին ի պատասխան, Լիբանանի Հեզբոլլահի վճռական գործողություններից հետո, այդ կուսակցության քաղաքական խորհրդի փոխնախագահ՝ Մահմուդ Ղոմաթին ասել է․-Լիբանանի Հեզբոլլահի մարտիկները պայքարում են ոտնձգիչների դեմ պայքարի առաջնագծում և կանխում են թշնամու առաջխաղացումը։ Նրանք կործանել են սիոնիստ թշնամու մի քանի տանկ և զրահամեքենա։ Դիմադրության հրթիռները նաև թիրախավորում են բռնագրավյալ տարածքների հյուսիսային հատվածը։
Նա նշել է, որ Հեզբոլլահը մոտ է ազատագրման իր նպատակներին և մինչև հայրենիքի ազատագրումն ու լիբանանցի գերիների ազատ արձակումը և Լիբանանի թշնամու ոտնձգություններին վերջ դնելը, շարունակելու է իր գործողությունները։
Ղոմթաին ընդգծել է, որ Լիբանանի ժողովրդի համբերատարությունը ի վերջո հանգեցնելու է հաղթանակի, տարածքների ազատագրման և ինքնիշխանության հաստատման։
Լիբանանի և Իրանի դեմ ամերիկյան-սիոնիստական թշնամու ոտնձգությունների և Իրանի ու Լիբանանի վճռական պատասխանների մասին, Հեզոլլահի այդ պաշտոնյան ասել է․- Իրանի հաղթանակը ԱՄՆ-ի առանցքի նկատմամբ, փոխելու է տարածաշրջանի հավասարումները։