Անօդաչու սարքերը խաթարել են Քուվեյթի նավթային կենտրոնի աշխատանքը
Մարտ 20, 2026 13:25 Asia/Tehran
Անօդաչու սարքերի հարձակումներից և հրդեհից հետո Քուվեյթի Մինա Ալ-Ահմադիի ռազմավարական նավթավերամշակման գործարանի մի հատվածը, որի հզորությունը կազմում է օրական մոտ 346,000 բարել, փակվել է։
Մինա Ալ-Ահմադին, Մինա Աբդուլլահի նավթավերամշակման գործարանի հետ միասին, ունի օրական մոտ 800,000 բարել ընդհանուր նավթավերամշակման հզորություն և համարվում է երկրի նավթավերամշակման արդյունաբերության հիմնական հենասյուներերից մեկը։
Նախնական հաղորդագրությունների համաձայն, հարձակումների հետևանքով առաջացած հրդեհը մարվել է, սակայն գործարանի մի հատվածի աշխատանքի դադարեցումը կարող է շարքից հանել Քուվեյթի նավթավերամշակման հզորությունների մի մասը և ավելի մեծ ճնշում գործադրել համաշխարհային նավթային շուկայի վրա։