«Հեզբոլլահը» հրթիռակոծել է Իսրայելի ռազմական նախարարության շտաբ-բնակարանը
Մարտ 26, 2026 08:58 Asia/Tehran
Լիբանանյան իսլամական դիմադրությունը հինգշաբթի օրը հրթիռակոծել է Իսրայելի ռազմական նախարարության շտաբ-բնակարանը։
Այսօր, ժամը 1:10-ին, «Հեզբոլլահի» մարտիկները հրթիռներ են արձակել Թել Ավիվի կենտրոնում գտնվող Իսրայելի ռազմական նախարարության (Կիրյա) շտաբ-բնակարանի վրա։
Գործողության թիրախներումէ եղել նաև Իսրայելի բանակի ռազմական հետախուզության վարչությանը կից «Դելֆին» զորանոցը, որը գտնվում է Թել Ավիվի հյուսիսում։
Խմբավորումը հայտարարել է, որ գործողությունն իրականացվել է ի պատասխան սիոնիստ թշնամու կողմից խաղաղ բնակիչների վրա հարձակման, նրանց տեղահանելու և շենքերի, բնակելի համալիրների և քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման։