Bloomberg. Արաբական ծոցի երկրները հիասթափված են Թրամփից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i244166-bloomberg._Արաբական_ծոցի_երկրները_հիասթափված_են_Թրամփից
 Bloomberg  գործակալությունը, հղում անելով տեղեկացված աղբյուրների, որոնք խնդրել են չհրապարակել իրենց անունները, մի հոդվածում գրել է. «Քանի որ Միացյալ Նահանգների, Իսրայելի և Իրանի միջև պատերազմը շարունակվում է, և Թրամփի վարչակազմը չունի հստակ ռազմավարություն, արաբական ծոցի որոշ երկրներ ավելի ու ավելի են հիասթափվում Միացյալ Նահանգների մոտեցումից և կասկածի տակ են դնում ամերիկյան բազաների տեղակայման արժեքը։ 
(last modified 2026-03-29T06:37:32+00:00 )
Մարտ 29, 2026 10:07 Asia/Tehran
  • Bloomberg. Արաբական ծոցի երկրները հիասթափված են Թրամփից

 Bloomberg  գործակալությունը, հղում անելով տեղեկացված աղբյուրների, որոնք խնդրել են չհրապարակել իրենց անունները, մի հոդվածում գրել է. «Քանի որ Միացյալ Նահանգների, Իսրայելի և Իրանի միջև պատերազմը շարունակվում է, և Թրամփի վարչակազմը չունի հստակ ռազմավարություն, արաբական ծոցի որոշ երկրներ ավելի ու ավելի են հիասթափվում Միացյալ Նահանգների մոտեցումից և կասկածի տակ են դնում ամերիկյան բազաների տեղակայման արժեքը։ 

ԶՀոդվածում նշվում է, որ Միացյալ Նահանգների, սիոնիստական ռեժիմի և Իրանի միջև շարունակվող պատերազմի ֆոնին, նշված երկրների պաշտոնյաները   հարցեր են բարձրացրել ամերիկյան անվտանգության երաշխիքների վավերականության և Թրամփի վարչակազմի կողմից հստակ ռազմավարության բացակայության վերաբերյալ։ 

Հաշվի առնելով պատերազմում ներգրավված կողմերի շարունակական փոխադարձ հարձակումները, Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակը և արաբական ծոցի երկրներին հասցված զգալի տնտեսական կորուստները, նրանք մտահոգված են, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև ցանկացած հնարավոր համաձայնագիր կարող է չբավարարել իրենց պաշտպանության և անվտանգության պահանջները։