Էրդողան. Ռուսաստանը պատրաստվում է փլուզել Թուրքիան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լատինական Ամերիկա այցի ժամանակ մեղադրանքներ է հնչեցրել իր դաշնակիցների հասցեին՝ Ռուսաստանին չպատժելու և երկարկի ստանդարտներով քաղաքականություն իրականացնելու համար:
«Տեսեք, բոլոր այն զենքերը, որոնք մենք առգրավել ենք մեր երկրի տարածքում քուրդ ահաբեկիչների մոտից, ռուսական են: Այդ զենքերը հայտնվել են քուրդ ահաբեկիչների ձեռքում Ռուսաստանի միջոցով: Մենք բազմիցս ԱՄՆ-ին և ԵՄ-ին ասել ենք դրա մասին, սակայն իրենք կիրառում են երկարկի ստանդարտներով քաղաքականություն: Ստիպված եմ ասել, որ մենք այլևս համբերելու տեղ չունենք: Ռուսները զինում են Թուրքիան քանդել ցանկացողներին: Ճիշտ այնպես, ինչպես ՔԲԿ է ընդունվել և ճանաչվել որպես ահաբեկչական կազմակերպություն Եվրոպական Միության և ԱՄՆ-ի կողմից, այնպես էլ Ժողովրդավարական դաշինքը (ՔԲԿ-ի սիրիական մասնաճյուղը) և Սիրիայում ինքնապաշտպանության ջոկատները պետք է ճանաչվեն ահաբեկչական կազմակերպություններ», - ասել է նա:
Zham.am
3/2/2016