Իրանը դատապարտում է «Ղասեմի բրիգադների» հրամանատար Էզզեդին Հադադի սպանությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i245530-Իրանը_դատապարտում_է_Ղասեմի_բրիգադների_հրամանատար_Էզզեդին_Հադադի_սպանությունը
ԻԻՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում խստորեն դատապարտել է դաժան սիոնիստական ռեժիմի ահաբեկչական գործողությունը, որի հետևանքով սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի՝ «Էզզեդին Ալ-Ղասամ բրիգադների» գլխավոր հրամանատար Էզզեդին Հադադը։
(last modified 2026-05-17T06:40:53+00:00 )
Մայիս 17, 2026 09:59 Asia/Tehran
  • Իրանը դատապարտում է «Ղասեմի բրիգադների» հրամանատար Էզզեդին Հադադի սպանությունը

ԻԻՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում խստորեն դատապարտել է դաժան սիոնիստական ռեժիմի ահաբեկչական գործողությունը, որի հետևանքով սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի՝ «Էզզեդին Ալ-Ղասամ բրիգադների» գլխավոր հրամանատար Էզզեդին Հադադը։

Pars Today-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ նշվում է. «Պաղեստինցի առաջնորդների վախկոտ սպանությունը վկայում է ռեժիմի հուսահատության և անօգնականության մասին։ Ռեժիմ, որը, չնայած վերջին ութ տասնամյակների ընթացքում ամենասարսափելի հանցագործություններին և հարյուր հազարավոր անմեղ մարդկանց սպանությանը, չի կարողացել պաղեստինցի ժողովրդի մտքերից և սրտերից արմատախիլ անել ապարտհեյդի, օկուպացիայի և բռնի գաղութատիրության դեմ դիմադրության ոգին։ Պաղեստինցիները հիմա ավելի վճռական են՝ պայքարելու իրենց մարդու իրավունքների, մասնավորապես՝ ինքնորոշման իրավունքի համար»։
Հայտարարության մեջ նաև ընդգծվում է. «Անկասկած, Դիմադրության հրամանատարների և պաղեստինյան ղեկավարության սպանությունը ոչ միայն չի խաթարի Դիմադրության դպրոցն ու ուղին, այլև կոգեշնչի այդ ուղու մասնակիցներին և մարտիկներին՝ Պաղեստինի պատվի և ազատության ճանապարհին»։