Թեհրանի և Վաշինգտոնի միջև հնարավոր համաձայնագիրը դժվար իրավիճակ կստեղծի Նեթանյահուի համար
Ամերիկյան Foreign Policy-ն գրում է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև լարվածությունը վերացնելու ցանկացած հնարավոր համաձայնագիր կարող է լուրջ քաղաքական մարտահրավերների առաջ կանգնեցնել Բենիամին Նեթանյահուին: Պարբերականը հավելում է, որ նման համաձայնագիրը ոչ միայն չի հասնի սիոնիստական ռեժիմի հռչակած նպատակներին, այլև կարող է թուլացնել ռեժիմի վարչապետի դիրքերը ներքաղաքական զարգացումների նախօրեին:
Pars Today-ի հաղորդմամբ՝ Foreign Policy-ն գրում է, որ Նեթանյահուի տեսանկյունից հնարավոր համաձայնագիրը «պարտվողական» սցենար է: Նշվում է, որ եթե Թեհրանն ու Վաշինգտոնը փոխըմբռնման հասնեն, Իրանի քաղաքական կառուցվածքը կպահպանվի, և ռեժիմի փոփոխության կամ Իրանի ռազմավարական կարողությունների լայնածավալ սահմանափակման նման նպատակներին հասնելու որևէ նշան չի լինի:
Հոդվածագիրն անդրադարձել է նաև Իրանի ներքին համախմբվածությանը և այնպիսի կարևոր լծակների պահպանմանն ինչպիսին է Հորմուզի նեղուցը։