Իսրայելի ռազմական պաշտոնյան ընդունել է Իրանի հրթիռային պատրաստվածությունը
Իսրայելի ՀՕՊ համակարգի նախկին հրամանատարը, անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական կարողություններին, ընդգծել է, որ Թեհրանի արագ արձագանքը տարածաշրջանային զարգացումներին վկայում է երկրի բարձր պատրաստվածության և գործառնական կարողությունների մասին։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Իսրայելի բանակի պահեստազորի սպա, բրիգադի գեներալ Ցվիկա Հայիմովիչը նշել է, որ այն երկիրը, որը կարող է Բեյրութի գործողությանը ի պատասխան մեկ ժամից պակաս ժամանակում արձակել 10 հրթիռ, պահանջում է ռազմական և անվտանգության հաստատությունների կողմից ավելի մանրակրկիտ ուսումնասիրություն։ Նա հավելել է, որ Իրանը դեռևս պահպանում է այդ կարողությունը և ունի զգալի գործառնական պատրաստվածություն։
Միաժամանակ, «Ջերուսալեմ Փոստ» թերթը մի վերլուծության մեջ Իրանի՝ Հորմուզի նեղուցի վրա ազդելու կարողությունը և երկրի աշխարհաքաղաքական դիրքը Եվրասիական միջանցքներում որակել է որպես Թեհրանի ամենակարևոր ռազմավարական լծակները։