Նեթանյահուն Թրամփին ասել է, որ կշարունակի գործողությունը Լիբանանում․ ԶԼՄ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i246642-Նեթանյահուն_Թրամփին_ասել_է_որ_կշարունակի_գործողությունը_Լիբանանում_ԶԼՄ
Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ասել է, որ իսրայելցի զինվորականները կմնան Լիբանանում և կշարունակեն «Հզբոլլահի» դեմ արշավը՝ չնայած Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնագիր ստորագրելու ծրագրերին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով իսրայելական լրատվամիջոցներին։
(last modified 2026-06-15T08:00:43+00:00 )
Հունիս 15, 2026 11:25 Asia/Tehran
  • Նեթանյահուն Թրամփին ասել է, որ կշարունակի գործողությունը Լիբանանում․ ԶԼՄ

Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ասել է, որ իսրայելցի զինվորականները կմնան Լիբանանում և կշարունակեն «Հզբոլլահի» դեմ արշավը՝ չնայած Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնագիր ստորագրելու ծրագրերին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով իսրայելական լրատվամիջոցներին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբ-Աբադին հաստատել էին աշխատանքների ավարտը փոխըմբռնման հուշագրի շուրջ, որը պետք է ստորագրվի Շվեյցարիայում հունիսի 19-ին: Իրանի արտգործնախարարի խոսքով՝ հուշագիրը նախատեսում է ռազմական գործողությունների անհապաղ ավարտ բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում:

«Նեթանյահուն ասել է Թրամփին, որ Իսրայելը զորքերը դուրս չի բերի Լիբանանից, և որ լիբանանյան խնդրի մասով նա իրեն չի համարում Իրանի հետ համաձայնագրով կաշկանդված: Նեթանյահուն հստակ հասկացրել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը կմնա Լիբանանում ներկայում իր զբաղեցրած դիրքերում և կշարունակի հակազդել «Հզբոլլահի» սպառնալիքին»,– ասվում է հրապարակման մեջ: