Չավուշօղլուն հերքել է Ինջիրլիքի ռազմաբազան Ռուսաստանին տրամադրելու հնարավորությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i24670-Չավուշօղլուն_հերքել_է_Ինջիրլիքի_ռազմաբազան_Ռուսաստանին_տրամադրելու_հնարավորությունը
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հերքել է Ինջիրլիքի ռազմաբազան Ռուսաստանի համար բացելու հնարավորությանը` հայտնելով, որ նախօրեին իր արած հայտարարությունը սխալ է մեկնաբանվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 04, 2016 17:04 Asia/Tehran
  • Չավուշօղլուն հերքել է Ինջիրլիքի ռազմաբազան Ռուսաստանին տրամադրելու հնարավորությունը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հերքել է Ինջիրլիքի ռազմաբազան Ռուսաստանի համար բացելու հնարավորությանը` հայտնելով, որ նախօրեին իր արած հայտարարությունը սխալ է մեկնաբանվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական T24 լրատվական գործակալությունը:

«Ես նման արտահայտություն չեմ արել: Ասել եմ, որ բոլորի հետ կարող ենք համագործակցել: Ինջիրլիքի ռազմաբազայի վերաբերյալ որևէ խոսք չի գնացել»,- ասել է Չավուշօղլուն:

Համաձայն թուրքական TRT հեռուստաընկերությանը տված հարցազրույցի` Չավուշօղլուն ասել էր. «ԻՊ-ի դեմ մենք բոլորի հետ համագործակցության մեջ ենք: Տեղյակ եք, որ Ինջիրլիքի ռազմաբազան բացել ենք բոլոր նրանց համար, ովքեր ԻՊ-ի դեմ ակտիվ պայքար են մղում: Ինչո՞ւ նույնը չանենք Ռուսաստանի հետ»: