«Հեզբոլլահը» զգուշացնում է Իսրայելին. Ցանկացած ագրեսիա կարժանանա ուղղակի պատասխանի
Լիբանանի խորհրդարանում «Հեզբոլլահ» խմբակցության ականավոր ներկայացուցիչը, ընդգծելով երկիրը պաշտպանելու Դիմադրության օրինական իրավունքը, հայտարարել է, որ սիոնիստական ռեժիմի կողմից ցանկացած նոր ագրեսիա կարժանանա փոխադարձ պատասխանի, և որ Լիբանանի տարածքի մի մասի շարունակական օկուպացիան ամրապնդում է Դիմադրության օրինականությունը։
«Pars Today»-ի փոխանցմամբ՝ Ալի Ֆայազը մերժելով Դիմադրության դիրքերից ցանկացած նահանջ, ասել, որ հրադադարն անիմաստ է այն իրավիճակում, երբ Իսրայելը շարունակում է իր հարձակումներն ու սպանությունները։ Նա ընդգծել է, որ Լիբանանը պաշտպանելու իրավունքը բանակցելի կամ սակարկելի չէ։
Ֆայազը նաև անդրադարձել է Իրանի կողմից Լիբանանին ցուցաբերվող քաղաքական և ռազմական աջակցությանը և հայտարարել, որ Թեհրանը հանձնառու է աջակցել լիբանանցի ժողովրդին մինչև օկուպացիոն ուժերի լիակատար հեռացումը երկրի տարածքից։ Նա հավելել է, որ այս աջակցությունը, ինչպես նաև տեղում առկա հավասարակշռությունը, կարող են ստիպել սիոնիստական ռեժիմին նահանջել և դադարեցնել օկուպացիան։