«Հեզբոլլահը» զգուշացնում է Իսրայելին. Ցանկացած ագրեսիա կարժանանա ուղղակի պատասխանի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i246844-Հեզբոլլահը_զգուշացնում_է_Իսրայելին._Ցանկացած_ագրեսիա_կարժանանա_ուղղակի_պատասխանի
Լիբանանի խորհրդարանում «Հեզբոլլահ» խմբակցության ականավոր ներկայացուցիչը, ընդգծելով երկիրը պաշտպանելու Դիմադրության օրինական իրավունքը, հայտարարել է, որ սիոնիստական ռեժիմի կողմից ցանկացած նոր ագրեսիա կարժանանա փոխադարձ պատասխանի, և որ Լիբանանի տարածքի մի մասի շարունակական օկուպացիան ամրապնդում է Դիմադրության օրինականությունը։
(last modified 2026-06-20T13:25:58+00:00 )
Հունիս 20, 2026 16:54 Asia/Tehran
  • «Հեզբոլլահը» զգուշացնում է Իսրայելին. Ցանկացած ագրեսիա կարժանանա ուղղակի պատասխանի

Լիբանանի խորհրդարանում «Հեզբոլլահ» խմբակցության ականավոր ներկայացուցիչը, ընդգծելով երկիրը պաշտպանելու Դիմադրության օրինական իրավունքը, հայտարարել է, որ սիոնիստական ռեժիմի կողմից ցանկացած նոր ագրեսիա կարժանանա փոխադարձ պատասխանի, և որ Լիբանանի տարածքի մի մասի շարունակական օկուպացիան ամրապնդում է Դիմադրության օրինականությունը։

«Pars Today»-ի փոխանցմամբ՝ Ալի Ֆայազը մերժելով Դիմադրության դիրքերից ցանկացած նահանջ, ասել, որ հրադադարն անիմաստ է այն իրավիճակում, երբ Իսրայելը շարունակում է իր հարձակումներն ու սպանությունները։ Նա ընդգծել է, որ Լիբանանը պաշտպանելու իրավունքը բանակցելի կամ սակարկելի չէ։

Ֆայազը նաև անդրադարձել է Իրանի կողմից Լիբանանին ցուցաբերվող քաղաքական և ռազմական աջակցությանը և հայտարարել, որ Թեհրանը հանձնառու է աջակցել լիբանանցի ժողովրդին մինչև օկուպացիոն ուժերի լիակատար հեռացումը երկրի տարածքից։ Նա հավելել է, որ այս աջակցությունը, ինչպես նաև տեղում առկա հավասարակշռությունը, կարող են ստիպել սիոնիստական ռեժիմին նահանջել և դադարեցնել օկուպացիան։