Ինչո՞ւ է «Հեզբոլլահը» դեմ Լիբանանի կառավարության և Իսրայելի միջև համաձայնությանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i247134-Ինչո_ւ_է_Հեզբոլլահը_դեմ_Լիբանանի_կառավարության_և_Իսրայելի_միջև_համաձայնությանը
«Հեզբոլլահի» կողմից Լիբանանի կառավարության և Իսրայելի միջև ենթադրյալ համաձայնության մերժումը կրկին ի ցույց է դրել Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման հարցում լիբանանյան քաղաքական դաշտում առկա խորը տարաձայնությունները՝ ։
(last modified 2026-06-28T07:17:37+00:00 )
Հունիս 28, 2026 10:46 Asia/Tehran
  • Ինչո՞ւ է «Հեզբոլլահը» դեմ Լիբանանի կառավարության և Իսրայելի միջև  համաձայնությանը

«Հեզբոլլահի» կողմից Լիբանանի կառավարության և Իսրայելի միջև ենթադրյալ համաձայնության մերժումը կրկին ի ցույց է դրել Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման հարցում լիբանանյան քաղաքական դաշտում առկա խորը տարաձայնությունները՝ ։

Pars Today-ի հաղորդմամբ՝ արձագանքը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնում կայացած բանակցությունների ընթացքում ձևավորվել է Լիբանանի և Իսրայելի միջև համաձայնության շրջանակ, որը կարող է հիմք դառնալ վերջնական համաձայնագրի համար։ «Հեզբոլլահը» հայտարարել է, որ այդ շրջանակը հակասում է Լիբանանի ազգային շահերին և չունի իրավական ու քաղաքական լեգիտիմություն։
Շարժման գլխավոր քարտուղար Շեյխ Նաիմ Xասեմը և մի շարք պատգամավորներ ընդգծել են, որ Իսրայելի հետ ցանկացած համաձայնություն պետք է նախ և առաջ ապահովի իսրայելական զորքերի լիակատար դուրսբերումը լիբանանյան օկուպացված տարածքներից։
«Հեզբոլլահի» գնահատմամբ՝ Իսրայելի նահանջը Dիմադրության ուժերի զինաթափման հետ պայմանավորելը նշանակում է զիջումներ կատարել Թել Ավիվին և օրինականացնել օկուպացիայի շարունակությունը։
Շարժումը նաև կասկածի տակ է դրել Լիբանանի ներկայիս կառավարության իրավասությունը՝ Իսրայելի հետ նման բանակցություններ վարելու հարցում։ Լիբանանի խորհրդարանում «Հեզբոլլահի» պատգամավոր Հասան Ֆադլալլահի կարծիքով՝ գործող կառավարությունը չունի բավարար իրավական և ազգային մանդատ, ուստի ձեռք բերված ցանկացած համաձայնություն չի կարող արտահայտել լիբանանցի ժողովրդի իրական կամքը։
«Հեզբոլլահը» նաև պնդում է, որ ենթադրյալ համաձայնությունը հակասում է Իրանի և ԱՄՆ-ի միջև Իսլամաբադում ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնց համաձայն՝ պատերազմի դադարեցումն ու իսրայելական զորքերի դուրսբերումը Լիբանանի տարածքից պետք է լինեն ցանկացած հետագա համաձայնության նախապայման։
Շարժումը նախազգուշացրել է, որ Վաշինգտոնի հովանու ներքո քննարկվող համաձայնության իրականացումը, եթե այն հիմնված լինի դիմադրության ուժերի զինաթափման վրա, կարող է խորացնել ներքին լարվածությունը և Լիբանանը կանգնեցնել ներքաղաքական բախումների վտանգի առաջ։