Եմենի բանակը անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Սաուդյան Արաբիայի նավթատարների վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i248202-Եմենի_բանակը_անօդաչու_թռչող_սարքերով_հարձակվել_է_Սաուդյան_Արաբիայի_նավթատարների_վրա
Եմենի զինված ուժերի խոսնակը հայտարարել է. «Մենք մի քանի անօդաչու թռչող սարքերով թիրախավորել ենք Սաուդյան Արաբիայի արևելքից դեպի Յանբու տանող նավթատարները»։
(last modified 2026-07-27T14:32:29+00:00 )
Հուլիս 27, 2026 17:59 Asia/Tehran
  • Եմենի բանակը անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Սաուդյան Արաբիայի նավթատարների վրա

Եմենի զինված ուժերի խոսնակը հայտարարել է. «Մենք մի քանի անօդաչու թռչող սարքերով թիրախավորել ենք Սաուդյան Արաբիայի արևելքից դեպի Յանբու տանող նավթատարները»։

Հղում անելով Իրանի պետական ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությանը՝ Pars Today-ը հաղորդել է, որ Եմենի զինված ուժերի խոսնակ Յահյա Սարին երկուշաբթի օրը հայտարարել է. «Մենք մի քանի անօդաչու թռչող սարքերով թիրախավորել ենք Սաուդյան Արաբիայի արևելքից հում նավթի մատակարարման և տեղափոխման մի շարք զգայուն կետեր»։
Նա հավելել է. «Այս թիրախավորումը կատարվել է ի պատասխան  Սաուդյան թշնամու անօդաչու թռչող սարքերի կողմից Եմենի օդային տարածքը խախտելուն»։
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը արագորեն հայտարարություն է տարածել՝ հաստատելով, որ թիրախավորվել են Արևելյան նահանգում գտնվող նավթային օբյեկտները։
Հայտարարության մեջ պնդվում է, որ անօդաչու թռչող սարքերը արձակվել են Իրաքից։ Սաուդյան Արաբիան իր արևելյան նահանգում, մասնավորապես Դամմամում, ունի մի քանի նավթային օբյեկտներ։