Եմենի բանակ. Կարմիր ծովում հարվածել ենք Սաուդյան Արաբիայի ռազմական նավին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i249094-Եմենի_բանակ._Կարմիր_ծովում_հարվածել_ենք_Սաուդյան_Արաբիայի_ռազմական_նավին
Եմենի զինված ուժերի խոսնակը հայտնել է Կարմիր ծովում Սաուդյան Արաբիայի ռազմական նավի և դրան ուղեկցող չորս նավակների ուղղությամբ հրթիռային հարձակման մասին։
(last modified 2026-08-17T14:12:55+00:00 )
Օգոստոս 17, 2026 17:42 Asia/Tehran
  • Եմենի բանակ. Կարմիր ծովում հարվածել ենք Սաուդյան Արաբիայի ռազմական նավին

Եմենի զինված ուժերի խոսնակը հայտնել է Կարմիր ծովում Սաուդյան Արաբիայի ռազմական նավի և դրան ուղեկցող չորս նավակների ուղղությամբ հրթիռային հարձակման մասին։

«Pars Today»-ի հաղորդմամբ՝ «Tasnim»-ին հղումով, Յահյա Սարիին հայտարարել է, որ Եմենի զինված ուժերը մի քանի բալիստիկ հրթիռներով հարվածել են Սաուդյան Արաբիայի ռազմական նավին և դրան ուղեկցող չորս նավակներին՝ Ալ-Մոխա քաղաքի ափերի մոտ։

Նա պնդել է, որ հարձակումը ուղղակիորեն խոցել է թիրախները, ինչի հետևանքով նավն ամբողջությամբ այրվել է, մի շարք նավակներ խորտակվել են, իսկ մյուս նավակները վնասվել են։

Սարին ընդգծել է, որ Եմենի ուժերը ցամաքում և ծովում հետևում են Սաուդյան ուժերի տեղաշարժերին և զինտեխնիկային և շարունակելու են հարվածներ հասցնել նրանց։