Ֆրանչեսկա Ալբանեզե․ ԱՄՆ-ը փորձում է լռեցնել Իսրայելի քննադատներին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i249476-Ֆրանչեսկա_Ալբանեզե_ԱՄՆ_ը_փորձում_է_լռեցնել_Իսրայելի_քննադատներին
Պաղեստինի օկուպացված տարածքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից «Գործողություն հանուն Պաղեստինի» խմբի նկատմամբ սահմանված պատժամիջոցների նպատակն Իսրայելի քննադատներին լռեցնելն է։
(last modified 2026-08-27T08:47:46+00:00 )
Օգոստոս 27, 2026 11:34 Asia/Tehran
  • Ֆրանչեսկա Ալբանեզե․ ԱՄՆ-ը փորձում է լռեցնել Իսրայելի քննադատներին

Պաղեստինի օկուպացված տարածքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից «Գործողություն հանուն Պաղեստինի» խմբի նկատմամբ սահմանված պատժամիջոցների նպատակն Իսրայելի քննադատներին լռեցնելն է։

Հղում անելով IRIB-ին՝ Pars Today-ը հաղորդում է, որ Ալբանեզեն X-ում գրել է․ ««Գործողություն հանուն Պաղեստինի» խմբի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներն ուղղված են նրանց դեմ, ովքեր համարձակվում են պատասխանատվության կանչել Իսրայելին, որը մեղադրվում է միջազգային հանցագործություններ կատարելու մեջ։ Այդ պատժամիջոցների  նպատակն է թիրախավորել մի քանիսին՝ շատերին լռեցնելու համար։

«Գործողություն հանուն Պաղեստինի» խմբի համահիմնադիր Հադի Ամուրին նույնպես X-ում արած գրառմամբ ԱՄՆ-ի որոշումը որակել է «կեղծավորության սահմանները անցնող» և գրել․ «Որպես պաղեստինցի և իրաքցի՝ այն փաստը, որ երկիրը, որը ոչնչացրել է իմ երկու հայրենիքները, ինձ ահաբեկիչ է անվանում, կեղծավորության սահմաններն անցնում է»։

Նա հավելել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Գործողություն հանուն Պաղեստինի» խմբի արժեքների «ճիշտ հակառակն է»։

Չորեքշաբթի օրն ԱՄՆ ֆինանսների նախարարությունը բրիտանական «Գործողություն հանուն Պաղեստինի» խմբին ներառել է համաշխարհային ահաբեկչական խմբավորումների ցանկում։ ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցների կիրառման համար պատասխանատու՝ Օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությունը (OFAC) խմբի անունը ներառել է պատժամիջոցների տակ գտնվող օտարերկրյա քաղաքացիների և հատուկ կարգավիճակ ունեցող անձանց ցանկում։