Իսրայելը նոր հարձակումներ է իրականացրել հարավային Լիբանանի բնակավայրերի վրա
Իսրայելի ռազմական ինքնաթիռները Լիբանանի դեմ նոր հարձակումների ընթացքում թիրախավորել են երկրի հարավային հատվածի բնակելի շրջանները։
Հղում անելով Mehr գործակալությանը Pars Today-ը հաղորդում է, որ հինգշաբթի երեկոյան Իսրայելի բանակը ռմբակոծել է Լիբանանի հարավում գտնվող Միս ալ-Ջաբալ բնակավայրը, ինչպես նաև Նաբաթիեի շրջանում գտնվող Արաբ Սալիմը։
Լիբանանի պաշտոնական լրատվական գործակալությունը հայտնել է նաև, որ Իսրայելի բանակը Սուր քաղաքի հարավային հատվածում լայնածավալ պայթեցման գործողություն է իրականացրել, իսկ Մարջայունի շրջանում ավերել է բնակելի տներ։
Միևնույն ժամանակ, Իսրայելի բանակի հրետանին գնդակոծել է հարավում գտնվող Ալ-Խարդալի ճանապարհը։
Լիբանանյան աղբյուրները հայտնել են նաև հարավային Լիբանանի Բեյթ ալ-Սիադ բնակավայրում իսրայելցի զինվորների կողմից իրականացված հզոր պայթյունի մասին։