Հալեպում խախտել են զինադադարը. զոհերի և վիրավորների մեծ մասը երեխաներ են
https://parstoday.ir/hy/news/west_asia-i25360-Հալեպում_խախտել_են_զինադադարը._զոհերի_և_վիրավորների_մեծ_մասը_երեխաներ_են
Զինյալ ահաբեկչական խմբավորումները, խախտելով Սիրիայում հաստատված զինադադարը, հրթիռակոծել են Հալեպի տարբեր թաղամասեր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 09, 2016 08:46 Asia/Tehran
  • Հալեպում խախտել են զինադադարը. զոհերի և վիրավորների մեծ մասը երեխաներ են

Զինյալ ահաբեկչական խմբավորումները, խախտելով Սիրիայում հաստատված զինադադարը, հրթիռակոծել են Հալեպի տարբեր թաղամասեր:

Ըստ «Գանձասար»-ի՝ երեկ` առավոտյան 6:30-ին, հրթիռակոծվել է Ազիզիե շրջանը, այնուհետև` Հալեպի պետական համալսարանի հանրակացարանի հրապարակը, Ֆըրքա, Մաշարքա, Շեհպեյե, Ռոզ, Մերիտիյե և Նոր Գյուղ շրջանները:

ՍԱՆԱ-ի հաղորդմամբ՝ Հալեպի զանազան շրջաններում տեղի ունեցած հրթիռակոծությունների հետևանքով արձանագրված զոհերի թիվը հասել է 20-ի, իսկ վիրավորներինը՝ 140-ի, որոնց մեծ մասը երեխաներ են:

Զոհերի կամ վիրավորների թվում հայերի առկայության մասին դեռևս չի հաղորդվում:

shabat.am

9/7/2016