Հալեպում խախտել են զինադադարը. զոհերի և վիրավորների մեծ մասը երեխաներ են
Հուլիս 09, 2016 08:46 Asia/Tehran
Զինյալ ահաբեկչական խմբավորումները, խախտելով Սիրիայում հաստատված զինադադարը, հրթիռակոծել են Հալեպի տարբեր թաղամասեր:
Ըստ «Գանձասար»-ի՝ երեկ` առավոտյան 6:30-ին, հրթիռակոծվել է Ազիզիե շրջանը, այնուհետև` Հալեպի պետական համալսարանի հանրակացարանի հրապարակը, Ֆըրքա, Մաշարքա, Շեհպեյե, Ռոզ, Մերիտիյե և Նոր Գյուղ շրջանները:
ՍԱՆԱ-ի հաղորդմամբ՝ Հալեպի զանազան շրջաններում տեղի ունեցած հրթիռակոծությունների հետևանքով արձանագրված զոհերի թիվը հասել է 20-ի, իսկ վիրավորներինը՝ 140-ի, որոնց մեծ մասը երեխաներ են:
Զոհերի կամ վիրավորների թվում հայերի առկայության մասին դեռևս չի հաղորդվում:
shabat.am
9/7/2016
Պիտակ