ԵՄ-ի պետությունները համաձայնել են Թուրքիային 3 միլիարդ եվրո տրամադրել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i2566-ԵՄ_ի_պետությունները_համաձայնել_են_Թուրքիային_3_միլիարդ_եվրո_տրամադրել
Եվրամիության երկրները ողջունել են Թուրքիային ֆինանսական օգնություն ցույց տալու գաղափարը: Խոսքը վերաբերում է 3 միլիարդ եվրո գումարին, որը պետք է Թուրքիային տրամադրվի՝նգաղթականության ճգնաժամի դեմ պայքարելու համար: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» գործակալության պաշտոնական կայքին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 04, 2016 13:14 Asia/Tehran
  • ԵՄ-ի պետությունները համաձայնել են Թուրքիային 3 միլիարդ եվրո տրամադրել

Եվրամիության երկրները ողջունել են Թուրքիային ֆինանսական օգնություն ցույց տալու գաղափարը: Խոսքը վերաբերում է 3 միլիարդ եվրո գումարին, որը պետք է Թուրքիային տրամադրվի՝նգաղթականության ճգնաժամի դեմ պայքարելու համար: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» գործակալության պաշտոնական կայքին:

Համապատասխան համաձայնագիրը 28 երկրներ, այդ թվում ՝ Իտալիան, որը ելույթ էր ունեցել ընդդեմ Թուրքիային ֆինանսական օգնություն տալու, ստորագրել են Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Նախորդ տարվա նոյեմբերի վերջին տեղի ունեցած բանակցությունների ընթացքում Թուրքիան համաձայնել էր օգնել ԵՄ-ին գաղթականների խնդրի հարցում: Երկիրն իր համաձայնությունը տվել էր այն բանից հետո, երբ Եվրոպական հանձնաժողովը ողջունել էր 3 միլիարդ եվրոյի տրամադրումը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիան ԵՄ-ից 5 միլիարդ եվրո է պահաջել:

operativ.am

4/2/2016