Թուրքիան պետք է վերադառնա օրենքի և ժողովրդավարության հանդեպ հարգանքին. Մոգերինի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i26539-Թուրքիան_պետք_է_վերադառնա_օրենքի_և_ժողովրդավարության_հանդեպ_հարգանքին._Մոգերինի
ԵՄ արտաքին գործերի և քաղաքական անվտանգության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հույս է հայտնել Թուրքիայում կայունության արագ վերականգնմանը, օրենքի և ժողովրդավարության սկզբունքների վերադարձին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 17, 2016 07:21 Asia/Tehran
  • Թուրքիան պետք է վերադառնա օրենքի և ժողովրդավարության հանդեպ հարգանքին. Մոգերինի

ԵՄ արտաքին գործերի և քաղաքական անվտանգության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հույս է հայտնել Թուրքիայում կայունության արագ վերականգնմանը, օրենքի և ժողովրդավարության սկզբունքների վերադարձին:

«Հիմա հարկավոր է, որպեսզ երկիրը կրկին կայունություն ձեռք բերի, որպեսզի հետագայում ավելի չճկվի բռնության զսպանակը, որը պետք է կանգնեցնել: Օրենքի նկատմամբ հարգանքը և ժողովրդավարական քննարկումը յուրաքանչյուր իրավական պետության պարտադիր սկզբունքներն են»,- հայտարարել է Մոգերինին:

Նա նշել է, որ թուրքիայում պետական հեղաշրջման փորձը ստիպել է ողջ աշխարհին ժամեր շարունակ շունչը պահել և սպասել՝ «կարծես մենք վերադարձած լինեինք անցյալ, այլ հարյուրամյակ»:

orer.am

17/7/2016