Քաբուլում տեղի ունեցած պայթյունից մահացել է 61 մարդ
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած պայթյունի հեևանքով մահացել է 61 մարդ. փոխանցում է ռուսական ՏԱՍՍ-ը՝ նշելով, որ լուրը հաստատել են նաև տեղական իշխանությունները:
Հիշեցնենք, որ այսօր բողոքի ակցիայի ժամանակ կրկնակի պայթյուն է որոտացել, որից տուժածները տեղափոխվել են արդեն հիվանդանոց:
Գործակալության փոխանցմամբ՝ տուժածների ընդհանուր թիվ դեռ չի հստակեցվում, սակայն ըստ չճշտված տեղեկությունների՝ նրանց թիվն հասնում է 207-ի: Ենթադրվում է, որ տեղի ունցածն ահաբեկչություն է: Հաղորդվում է նաև, որ մայրաքաղաքի հիվանդանոցներում մարդկանց կանչում են արյուն հանձնելու, տուժածներին օգնելու համար: Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Ավելի վաղ Tolo հեռուստաալիքը հաղորդել էր, որ պայթյունը որոտացել է Դեհմազանգ շրջանում ցույցի ժամանակ, երբ մարդիկ փողոց են դուրս եկել՝ բողոքելու էլեկտրահաղորդման գծի շինարարության նախագծերից մեկի դեմ: