Քաբուլում տեղի ունեցած պայթյունից մահացել է 61 մարդ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i27469-Քաբուլում_տեղի_ունեցած_պայթյունից_մահացել_է_61_մարդ
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած պայթյունի հեևանքով  մահացել է 61 մարդ. փոխանցում է ռուսական ՏԱՍՍ-ը՝  նշելով, որ լուրը հաստատել են նաև տեղական իշխանությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 23, 2016 17:01 Asia/Tehran
  • Քաբուլում տեղի ունեցած պայթյունից մահացել է 61 մարդ

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած պայթյունի հեևանքով  մահացել է 61 մարդ. փոխանցում է ռուսական ՏԱՍՍ-ը՝  նշելով, որ լուրը հաստատել են նաև տեղական իշխանությունները:

 

Հիշեցնենք, որ այսօր բողոքի ակցիայի ժամանակ կրկնակի պայթյուն է որոտացել, որից տուժածները տեղափոխվել են արդեն հիվանդանոց:

Գործակալության փոխանցմամբ՝  տուժածների ընդհանուր թիվ դեռ չի հստակեցվում, սակայն ըստ չճշտված տեղեկությունների՝ նրանց թիվն հասնում է 207-ի: Ենթադրվում է, որ տեղի ունցածն ահաբեկչություն է: Հաղորդվում է նաև, որ  մայրաքաղաքի հիվանդանոցներում մարդկանց կանչում են արյուն հանձնելու, տուժածներին օգնելու համար: Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Ավելի վաղ Tolo հեռուստաալիքը հաղորդել էր, որ պայթյունը որոտացել է Դեհմազանգ շրջանում ցույցի ժամանակ, երբ մարդիկ փողոց են դուրս եկել՝ բողոքելու էլեկտրահաղորդման գծի շինարարության նախագծերից մեկի դեմ: