Բաղդադում պայթյունի հետեւանքով 10 մարդ է մահացել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i27550-Բաղդադում_պայթյունի_հետեւանքով_10_մարդ_է_մահացել
Բաղդադում հսկիչ կետի մոտ մահապարտի կողմից իրականացված պայթյունի հետեւանքով առնվազն 10 մարդ է մահացել, հաղորդում է Associated Press-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 24, 2016 09:11 Asia/Tehran
  • Բաղդադում պայթյունի հետեւանքով 10 մարդ է մահացել

Բաղդադում հսկիչ կետի մոտ մահապարտի կողմից իրականացված պայթյունի հետեւանքով առնվազն 10 մարդ է մահացել, հաղորդում է Associated Press-ը։

Միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ հուլիսի 24-ի առավոտյան Ալ Կադիմեյնի շրջանում, որտեղ հիմնականում շիաներ են ապրում։ Զոհերից երկուսը ոստիկան է, 8-ը՝ խաղաղ բնակիչ։ Եվս 20 մարդ վնասվածք է ստացել։

Իրաքում պահպանվում է լարվածությունը՝ կապված «Իսլամական պետություն» ահաբեկչկան խմբավորման գործունեության հետ։ ԻՊ-ը ահաբեկչություններ ու հարձակումներ է իրականացնում այստեղ, որին առավել հաճախ զոհ են գնում խաղաղ բնակիչները։