Բաղդադում պայթյունից զոհվել է 2 մարդ, 8-ը վիրավորվել են
Հուլիս 27, 2016 08:02 Asia/Tehran
Բաղդադի հյուսիսում մահապարտի գրոհից զոհվել է առնվազն 2 մարդ, 8-ը վիրավորվել են։ Այս մասին հայտում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով Իրաքի ՆԳՆ–ին։
Ըստ առկա տեղեկությունների՝ մահապարտ ահաբեկիչը պայթել է Էշ Շուլայի շրջանի ոստիկանական հսկիչ անցակետի մոտ։ Այս շրջանը գերազանացապես շիաբնակ է։
Ոստիկանության նախնական հաշվետվության համաձայն՝ տուժածների թվում կա մի քանի ոստիկան։ Զոհերի թիվը կարող է աճել։
27/7/2016
Պիտակ