Իտալիան պատրաստ է իր ռազմակայանները տրամադրել Լիբիայում ԱՄՆ գործողության ապահովման համար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i29020-Իտալիան_պատրաստ_է_իր_ռազմակայանները_տրամադրել_Լիբիայում_ԱՄՆ_գործողության_ապահովման_համար
Իտալիան պատրաստ է թույլ տալ օգտագործել իր ռազմակայանները Լիբիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի վրա ավիահարվածներ հասցնելու ԱՄՆ գործողությունն ապահովելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 03, 2016 15:33 Asia/Tehran
  • Իտալիան պատրաստ է իր ռազմակայանները տրամադրել Լիբիայում ԱՄՆ գործողության ապահովման համար

Իտալիան պատրաստ է թույլ տալ օգտագործել իր ռազմակայանները Լիբիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի վրա ավիահարվածներ հասցնելու ԱՄՆ գործողությունն ապահովելու համար:

Այս մասին օգոստոսի 3-ին հայտարարել է Իտալիայի պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտին՝ ելույթ ունենալով Ազգային խորհրդարանի պատգամավորների Պալատում: Նախարարն ասել է, որ Իտալիայի կառավարությունը պատրաստ է քննարկելու իտալական բազաների եւ օդային տարածքի օգտագործման հարցը:

Նրա խոսքով՝ Հռոմը բաց է ինչպես լիբիական կողմի, այնպես էլ ԱՄՆ գործընկերների հետ երկխոսության համար:

Նա նաեւ հայտարարել է, որ այդպիսի թույլտվությունը ԱՄՆ-ին կօգնի առավել արագ եւ արդյունավետ ավարտել ԻՊ-ի դեմ Լիբիայում սկսված գործողությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: