Իսրայելցի նախարարը պահանջեց խորտակել պաղեստինցիներին
Փետրվար 07, 2016 03:53 Asia/Tehran
Սիոնիստական ռեժիմի մի նախարար կոչ է արել կոտորածի ենթարկել Գազայի հատվածի պաղեստինցիներին:
Սիոնիստական ռեժիմի էներգետիկայի նախարար Յուվալ Շտայնեսը շաբաթ օրն այդ երկրի կառավարությանը կոչ արեց բաց թողնելով ջրմաբարտակների ջրերը խորտակել Գազայի հատվածի ու զավթված Պաղեստինի բնակիչ պաղեստինցիներին:
Սիոնիստական ռեժիմի կառավարության անդամը նաև պահանջել է առավել խստացնել Գազայի հատվածի շրջափակումը:
Սիոնիստ այս նախարարն այն պայմաններում է Գազայի հատվածի բնակիչների կապակցությամբ նման առաջարկ ներկայացնում, երբ լրատու աղբյուրներ տեղեկացնում են սիոնիստների կողմից շրջափակման ենթարկված Գազայում իրավիճակի ծանրացման մասին:
Պիտակ