ԵՄ-ն քննադատեց Իսրայելի տարածամոլությունն ու ոճրագործությունները
Փետրվար 07, 2016 04:21 Asia/Tehran
ԵՄ-ն կրկին անգամ պահանջեց պաղեստինյան տարածքներում Իսրայելի միջոցով քաղաքավանների կառուցման դադարեցումը:
ԵՄ-ն շաբաթ գիշեր մի հաղորդագրությամբ հայտարարեց, որ անտեսելով այս միության ազդարարություններն Իսրայելն անցած շաբաթներում ընդլայնելով պաղեստինյան տարածքներում քաղաքավանների կառուցման աշխատանքը խափանել է այս տարածաշրջանի կայունությունը:
Հաղորդագրության մեջ Թելավիվին կոչ է արվել դադարեցնել պաղեստինցիների բնակավայրերի ավերումը, որոնցից որոշները կառուցվել են ԵՄ-ի ֆինանսական օժանդակությամբ:
«ԵՄ-ի 28 երկրների ԱԳ նախարարներն ընդգծում են Իսրայելի քաղաքավաններ կառուցելու քաղաքականության հետ այս միության խիստ հակառակությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Պիտակ