ԵՄ-ն քննադատեց Իսրայելի տարածամոլությունն ու ոճրագործությունները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i2923-ԵՄ_ն_քննադատեց_Իսրայելի_տարածամոլությունն_ու_ոճրագործությունները
ԵՄ-ն կրկին անգամ պահանջեց պաղեստինյան տարածքներում Իսրայելի միջոցով քաղաքավանների կառուցման դադարեցումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 07, 2016 04:21 Asia/Tehran
  • ԵՄ-ն քննադատեց Իսրայելի տարածամոլությունն ու ոճրագործությունները

ԵՄ-ն կրկին անգամ պահանջեց պաղեստինյան տարածքներում Իսրայելի միջոցով քաղաքավանների կառուցման դադարեցումը:

ԵՄ-ն շաբաթ գիշեր մի հաղորդագրությամբ հայտարարեց, որ անտեսելով այս միության ազդարարություններն Իսրայելն անցած շաբաթներում ընդլայնելով պաղեստինյան տարածքներում քաղաքավանների կառուցման աշխատանքը խափանել է այս տարածաշրջանի կայունությունը:

Հաղորդագրության մեջ Թելավիվին կոչ է արվել դադարեցնել պաղեստինցիների բնակավայրերի ավերումը, որոնցից որոշները կառուցվել են ԵՄ-ի ֆինանսական օժանդակությամբ:

«ԵՄ-ի 28 երկրների ԱԳ նախարարներն ընդգծում են Իսրայելի քաղաքավաններ կառուցելու քաղաքականության հետ այս միության խիստ հակառակությունը»,-ասված է հաղորդագրության մեջ: