ԻՊ–ն հայտարարել է, որ Աֆղանստանում ամերիկյան սպառազինություն է գրավել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i29452-ԻՊ_ն_հայտարարել_է_որ_Աֆղանստանում_ամերիկյան_սպառազինություն_է_գրավել
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները հայտարարել են, որ Աֆղանստանում ամերիկյան սպառազինություն են գրավել, տեղեկացնում է Reuters գործակալությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 07, 2016 13:56 Asia/Tehran
  • ԻՊ–ն հայտարարել է, որ Աֆղանստանում ամերիկյան սպառազինություն է գրավել

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները հայտարարել են, որ Աֆղանստանում ամերիկյան սպառազինություն են գրավել, տեղեկացնում է Reuters գործակալությունը։


Հաղորդվում է, որ ահաբեկիչները նռնակների, շարժական հրթիռային սարքավորման և ամերիկյան զինուժի կողմից կիրառվող այլ տեխնիկայի լուսանկարներ են հրապարակել։ Լուսանկարներում եղել է նաև ամերիկացի զինծառայողներից մեկի անձը հաստատող փաստաթուղթը։ 

Քաբուլում ԱՄՆ զինուժի ներկայացուցիչները հայտարարել են, որ սպան, ում անձը հաստատող փաստաթուղթը պատկերված է լուսանկարում, այժմ գտնվում է զորամասին ենթակայության տակ։ Նրանց խոսքով՝ այդ փաստաթուղթը սպառազինության հետ միասին ամերիկացի զինվորները կորցրել են գործողությունների մեկի ժամանակ։

 

tert.am

7/8/2016