Արաբական Միացյալ Էմիրությունները պատրաստակամություն է հայտնել զինուժ գործուղել Սիրիա
Սիրիայի ճգնաժամի կարգավորումը խոչընդոտելու Սաուդյան Արաբիայի և Հորդանանի ձեռնարկած քայլերից հետո, Արաբական Միացյալ Էմիրությունները ևս պատրաստակամություն է հայտնել ցամաքային ուժ գործուղել այդ երկիր:
Կիրակի օրը, Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի պետնախարար՝ Անվար Գարգաշն իր երկրի պատրաստակամությունն է հայտնել այսպես կոչված ԻԼԻՊ-ի դեմ ձևավորված միջազգային կոալիցիայի շրջանակում, ցամաքային ուժ գործուղել Սիրիա:
Հայտարարություն տարածելով, Հորդանանը ևս պատրաստակամություն է հայտնել Սիրիա զինուժ գործուղելու համար:
Օրեր առաջ, Սաուդյան Արաբիան հայտարարել էր, որ ԱՄՆ-ի գլխավորած այսպես կոչված ԻԼԻՊ-ի դեմ ձևավորված միջազգային կոալիցիան այդ խմբավորման դեմ ցամաքային գործողություն սկսելու դեպքում, պատրաստ է 150 հազար բանակային գործուղել Սիրիա:Շաբաթ օրը, Սիրիայի արտգործնախարար՝ Վալիդ Ալ-Մոալեմը զգուշացրել է իր երկրի դեմ Սաուդյան Արաբիայի ցամաքային ոտնձգության կապակցությամբ: Նա նշել է, որ Ռիադը Սիրիայում ցամաքային միջամտություն կատարելու դեպքում, պետք է ծանր պարտություն ակնկալի: