Ստամբուլի հայկական դպրոցի պատին հայատյաց գրություն է հայտնվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i313-Ստամբուլի_հայկական_դպրոցի_պատին_հայատյաց_գրություն_է_հայտնվել
Պոլսահայ ականավոր գործիչ Հրանտ Դինքի մահվան 9-րդ տարելիցին Թուրքիայում հակահայկական դրսևորումներ են գլուխ բարձրացնում: Մասնավորապես Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող Գալֆայան հայկական դպրոցի պատին հայտնվել է «տառապանք հայերին» գրությունը: Գրում է «Էրմենիհաբեր»-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 20, 2016 07:32 Asia/Tehran
  • Ստամբուլի հայկական դպրոցի պատին հայատյաց գրություն է հայտնվել

Պոլսահայ ականավոր գործիչ Հրանտ Դինքի մահվան 9-րդ տարելիցին Թուրքիայում հակահայկական դրսևորումներ են գլուխ բարձրացնում: Մասնավորապես Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող Գալֆայան հայկական դպրոցի պատին հայտնվել է «տառապանք հայերին» գրությունը: Գրում է «Էրմենիհաբեր»-ը:

Իսկ երկու տարի առաջ Դինքի մահվան տարելիցի առթիվ «Ակոս» թերթի գրասենյակի առջև տեղի ունեցած հավաքի ժամանակ որոշ թուրք ոստիկաններ սպիտակ բերետներ էին կրում: Դա արժանացել էր հավաքի մասնակիցների խիստ արձագանքին, քանի որ Դինքի սպանության օրը մարդասպան Օգյուն Սամասթն է սպիտակ բերետ կրելիս եղել:

Աղբյուրը նշում է, որ Ստամբուլի Գալֆայան դպրոցը հիմնվել է 1866թ.՝ Սրբուհի Մայրապետ Նշան Գալֆայանի կողմից: 1971թ. դպրոցը տեղափոխվել է Սկյուտար:

panorama.am

20/1/2016