Հարձակում Քաբուլում Ամերիկյան համալսարանի վրա. կա 12 զոհ
Օգոստոս 25, 2016 07:42 Asia/Tehran
Քաբուլում Ամերիկյան համալսարանի վրա կատարված հարձակումը խլել է 12 մարդու կյանք, ևս 44 մարդ վնասվածքներ է ստացել, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։
Իրավապահ մարմինների ներկայացուցիչ Ֆրաիդուն Օբաիդիի խոսքով՝ զոհերից 7-ը ուսանող են, 3-ը՝ ոստիկան, 2-ը՝ անվտանգության աշխատակից։ Տուժածների մեծ մասը՝ 35-ը, համալսարանի սովորողներ են։
Զինված անձինք համալսարանի շենքի վրա հարձակվել էին երեկ։ Հարձակումից 10 ժամ անց երկու գրոհայինները ոչնչացվել են։
Դեռևս ոչ մի ահաբեկչական խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։
25/8/2016/
Պիտակ