Հարձակում Քաբուլում Ամերիկյան համալսարանի վրա. կա 12 զոհ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i31942-Հարձակում_Քաբուլում_Ամերիկյան_համալսարանի_վրա._կա_12_զոհ
Քաբուլում Ամերիկյան համալսարանի վրա կատարված հարձակումը խլել է 12 մարդու կյանք, ևս 44 մարդ վնասվածքներ է ստացել, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 25, 2016 07:42 Asia/Tehran
  • Հարձակում Քաբուլում Ամերիկյան համալսարանի վրա. կա 12 զոհ

Քաբուլում Ամերիկյան համալսարանի վրա կատարված հարձակումը խլել է 12 մարդու կյանք, ևս 44 մարդ վնասվածքներ է ստացել, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։

Իրավապահ մարմինների ներկայացուցիչ Ֆրաիդուն Օբաիդիի խոսքով՝ զոհերից 7-ը ուսանող են, 3-ը՝ ոստիկան, 2-ը՝ անվտանգության աշխատակից։ Տուժածների մեծ մասը՝ 35-ը, համալսարանի սովորողներ են։

Զինված անձինք համալսարանի շենքի վրա հարձակվել էին երեկ։ Հարձակումից 10 ժամ անց երկու գրոհայինները ոչնչացվել են։

Դեռևս ոչ մի ահաբեկչական խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։

 

armradio.am

25/8/2016/