Իրաքցի մանկահասակ աղջիկներն առևանգվում են սեռային ստրկության նպատակով
https://parstoday.ir/hy/news/west_asia-i3220-Իրաքցի_մանկահասակ_աղջիկներն_առևանգվում_են_սեռային_ստրկության_նպատակով
Իրաքի Նեյնավա նահանգի արևելյան տարածքի բնակիչ աղջիկները սեռային ստրկության նպատակով առևանգվում են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 09, 2016 04:33 Asia/Tehran
  • Իրաքցի մանկահասակ աղջիկներն առևանգվում են սեռային ստրկության նպատակով

Իրաքի Նեյնավա նահանգի արևելյան տարածքի բնակիչ աղջիկները սեռային ստրկության նպատակով առևանգվում են:

«Այըն» լրատվական գործակալությունը երկուշաբթի օրը հղում կատարելով Իրաքի մարդու իրավունքների գերագույն հանձնաժողովի անդամ Սալամա Ալխաֆաջիին հաղորդեց. «Վերջին օրերին ԻԼԻՊ-ը սեռային ստրկության նպատակով առևանգել է Նեյնավա նահանգի արևելյան տարածքների բնակիչ 7 իրաքցի աղջիկների»:

«ԻԼԻՊ-ը ներխուժում է մարդկանց տներն ու առևանգում է աղջիկներին»,-ասել է Ալխաֆաջին:

Ալխաֆաջին ավելացրել է. «Առևանգվող և ԻԼԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքներ փոխադրվող աղջիկները տարբեր տարիքի են և նրանց մեջ նկատվում են նաև մանկահասակ աղջիկներ»:

Իրաքի մարդու իրավունքների գերագույն հանձնաժողովի անդամն իրենց առաքելությունն իրագործելու կոչ անելով միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին ասաց. «Իրաքի ժողովրդի և հատկապես կանանց, աղջիկների ու երեխաների հանդեպ ԻԼԻՊ-ի վերաբերմունքը բարբարոսային է: Բաղդադի իշխանություններն ու միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ ահաբեկիչների ճիրաններին փրկվելու համար պիտի օժանդակեն այս մարդկանց»: