Ալ-Հուսի.«Իրանը չի միջամտում Եմենի հարցերին»
Եմենի հեղափոխական գերագույն կոմիտեի ղեկավարն հայտնել է.-« Եմենի հարցերին Իրանի միջամտության կապակցությամբ արտահայտություններն չեն համապատասխանում իրականությանը»:
Քուվեյթական «Ալ-Ռայ» օրաթերթին տված հարցազրույցի ժամանակ Եմենի հեղափոխական գերագույն կոմիտեի ղեկավար՝ Մոհամմեդ Ալ-Հուսին ասել է.-«Եմենի ներքին հարցերին Իրանի միջամտության մասին շրջանառված խոսքերն ու շշուկները անհիմն են և դրանք նմանվում են Իրաքի միջուկային զենքերի մասին տարածված շշուկներին»:
Նա հերքելով այն հավակնությունը, իբր Անսարալլահ շարժումը մեղսակից է ԻԼԻՊ-ի և Ալ-Ղաիդայի միջոցով Ադենում իրականացված ահաբեկչություններին, ասել է.-«Չենք խուսափելու մեր ժողովրդի հարցերին արմատական լուծում տալու ջանքերից, որպեսզի այդ միջոցով կարողանանք կանխել ժողովրդի արյունահեղությունը: Սակայն խնդրի լուծման առաջարկը չպետք է ներկայացվի այնպիսի մարդկանց կողմից, որոնք հայտնի են կոռուպցիայի մեջ»:
Եմենի հեղափոխական գերագույն կոմիտեի ղեկավարը պատասխանելով այն հարցին թե ձևակերպվում է ժամանակավոր մի կառավարություն, որին պաշտոնապես կճանաչեն Չինաստանը և Ռուսաստանն ասել է.-«Նման հարցեր հնարավոր է արծարծել, սակայն դժգոհություններ էլ կան այդ հարցերի վերաբերյալ»: