Ալ-Հուսի.«Իրանը չի միջամտում Եմենի հարցերին»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i3355-Ալ_Հուսի._Իրանը_չի_միջամտում_Եմենի_հարցերին
Եմենի հեղափոխական գերագույն կոմիտեի ղեկավարն հայտնել է.-« Եմենի հարցերին Իրանի միջամտության կապակցությամբ արտահայտություններն չեն համապատասխանում իրականությանը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 09, 2016 15:47 Asia/Tehran
  • Ալ-Հուսի.«Իրանը չի միջամտում Եմենի հարցերին»

Եմենի հեղափոխական գերագույն կոմիտեի ղեկավարն հայտնել է.-« Եմենի հարցերին Իրանի միջամտության կապակցությամբ արտահայտություններն չեն համապատասխանում իրականությանը»:

Քուվեյթական «Ալ-Ռայ» օրաթերթին տված հարցազրույցի ժամանակ Եմենի հեղափոխական գերագույն կոմիտեի ղեկավար՝ Մոհամմեդ Ալ-Հուսին ասել է.-«Եմենի ներքին հարցերին Իրանի միջամտության մասին շրջանառված խոսքերն ու շշուկները անհիմն են և դրանք նմանվում են Իրաքի միջուկային զենքերի մասին տարածված շշուկներին»:

Նա հերքելով այն հավակնությունը, իբր Անսարալլահ շարժումը մեղսակից է ԻԼԻՊ-ի և Ալ-Ղաիդայի միջոցով Ադենում իրականացված ահաբեկչություններին, ասել է.-«Չենք խուսափելու մեր ժողովրդի հարցերին արմատական լուծում տալու ջանքերից, որպեսզի այդ միջոցով կարողանանք կանխել ժողովրդի արյունահեղությունը: Սակայն խնդրի լուծման առաջարկը չպետք է ներկայացվի այնպիսի մարդկանց կողմից, որոնք հայտնի են կոռուպցիայի մեջ»:

Եմենի հեղափոխական գերագույն կոմիտեի ղեկավարը պատասխանելով այն հարցին թե ձևակերպվում է ժամանակավոր մի կառավարություն, որին պաշտոնապես կճանաչեն Չինաստանը և Ռուսաստանն ասել է.-«Նման հարցեր հնարավոր է արծարծել, սակայն դժգոհություններ էլ կան այդ հարցերի վերաբերյալ»: