ԱՄՆ-ն Իրաքին 181 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i34735-ԱՄՆ_ն_Իրաքին_181_մլն_դոլարի_մարդասիրական_օգնություն_կտրամադրի
ԱՄՆ-ն Իրաքին 181 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Էնթոնի Բլինքենը, հայտնում է AlSumaria հեռուստաալիքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 15, 2016 05:22 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն Իրաքին 181 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի

ԱՄՆ-ն Իրաքին 181 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Էնթոնի Բլինքենը, հայտնում է AlSumaria հեռուստաալիքը:

Հեռուստաալիքը նշում է, որ Վաշինգտոնը մարդասիրական օգնություն կտրամադրի Իրաքին «մոտակա ժամանակում»: Ընդգծվում է նաեւ, որ ԱՄՆ-ի գնահատականի համաձայն, Մոսուլի ազատագրման ռազմական գործողության սկզբի հետ` տվյալ շրջանից փախստականների թիվը կգերազանցի միլիոն մարդը:  ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Էնթոնի Բլինքենը պատվիրակության հետ Իրաք է ժամանել երեքշաբթի` սեպտեմբերի  13-ին: Պատվիրակությունը մտադիր է երկրի իշխանությունների հետ քննարկել    «Իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարի հարցեր, ինչպես նաեւ Մոսուլի նկատմամբ վերահսկողության վերականգնման գործողությունը:

News.am