Արևմուտքը չարաշահում է Սիրիայում տիրող հումանիտար ճգնաժամը
Ռուսաստանի և Սիրիայի ներկայացուցիչները արևմտյան երկրներին մեղադրեցին պատրվակներ որոնելու և Սիրիայում տիրող հումանիտար ճգնաժամը հատուկ նպատակներով շահարկելու մեջ:
ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը Սիրիայում հումանիտար ու կենցաղային պայմանների մասին Անվտանգության խորհրդի դռնփակ նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց. «Անվտանգության խորհրդի անդամ որոշ երկրների ներկայացուցիչներ չարաշահելով Սիրիայում տիրող հումանիտար պայմանները նպատակ ունեն իրագործել իրենց քաղաքական նպատակները, իսկ դա խաղաղության բանակցություններում հառաջընթաց արձանագրելու համար խակ ու վնասակար քայլ է համարվում»:
«Խաղաղության բանակցությունների առաջին շրջանից Ռուսաստանը պահանջել է բախվող կողմերի միջև հրադադարի հաստատումը, սակայն շատ երկրների ներկայացուցիչներ առանց քաղաքական հառաջընթացի հրադադարը համարում են ապարդյուն»,-ասաց Ռուսաստանի ներկայացուցիչը:
Նա ընդգծեց. «Սիրիայի կապակցությամբ արևմտյան երկրների հավակնությունը լիովին հակասում է ապաստանյալների հարցերով գլխավոր քարտուղարի ներկայացուցչի զեկույցներին»:
ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչ Բաշար Ալ-Ջաըֆարին նույնպես նշեց. «Խորհրդի որոշ ներկայացուցիչների միջոցով գործադրվող այդ հնարքը նպատակ ունի քողարկել Սիրիայի տարածքում ահաբեկիչներին հովանավորելու, զինելու և վարժեցնելու գործին նրանց ուղղակի միջամտությունը»:
Նա Սաուդյան Արաբային, Կատարին, Թուրքիային ու Ֆրանսիային մեղադրեց ահաբեկիչներին հովանավորելու հարցում:
«Չնայած արևմտյան երկրների աղմկոտ քարոզչություններին Սիրիայում կենցաղային կարիքների ու հումանիտար օժանդակությունների 75 տոկոս ապահովվում է կառավարության միջոցով»,-ընդգծեց Ալ-Ջաըֆարին: