Իրաքի հյուսիսում մահապարտները կրկնակի ահաբեկչություն են իրականացրել
Սեպտեմբեր 24, 2016 10:15 Asia/Tehran
Իրաքի հյուսիսում՝ Թիքրիթ քաղաքի մուտքի մոտ, կրկնակի ահաբեկչության զոհ է դարձել 13 մարդ:
Այս մասին հայտնում է լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստաալիքը:
Հաղորդվում է, որ երկու պայթյունները կազմակերպել են մահապարտները քաղաքի հյուսիսում հիմնական մուտքի մոտ:
Ահաբեկչության պատասխանատվությունը դեռ ոչ մի խմբավորում չի ստանձնել:
1in.am
Պիտակ