ՄԱԿ-ում հայտնել են Սիրիայում բռնկվող զենքի կիրառման ապացույցների մասին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i37195-ՄԱԿ_ում_հայտնել_են_Սիրիայում_բռնկվող_զենքի_կիրառման_ապացույցների_մասին
Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի վարչությունն ունի «որոշ հաստատումներ» Սիրիայում բռնկվող զենքի կիրառման մասին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է վարչության մամլո քարտուղար Ռուպերտ Քոլվիլը՝ չբերելով հստակ օրինակներ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 04, 2016 12:42 Asia/Tehran
  • ՄԱԿ-ում հայտնել են Սիրիայում բռնկվող զենքի կիրառման ապացույցների մասին

Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի վարչությունն ունի «որոշ հաստատումներ» Սիրիայում բռնկվող զենքի կիրառման մասին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է վարչության մամլո քարտուղար Ռուպերտ Քոլվիլը՝ չբերելով հստակ օրինակներ։

Նա նաև հավելել է, որ վարչությունը 100 տոկոսով վստահ չէ Սիրիայում բունկերային ռումբերի կիրառման մեջ, սակայն նրա խոսքով՝ դա պահանջում է հետագա հետաքննություն։

Բռնկվող զենքի խոցող գործողությունը հիմնված է մարտական բռնկվող նյութերի կիրառման վրա։ Նման զենքի հիմնական խոցող գործոններն են կիրառման ժամանակ անջատվող ջերմային էներգիան և մարդու համար թունավոր վառելանյութերը։ Համաձայն սովորական զենքի կոնկրետ տեսակների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի՝ բռնկվող զենքի օգտագործումն արգելված է քաղաքացիական բնակչության դեմ։

1in.am