ԻՊ ահաբեկիչները գրոհել են կառավարական շենքերն Իրաքում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i39358-ԻՊ_ահաբեկիչները_գրոհել_են_կառավարական_շենքերն_Իրաքում
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները հարձակումներ են կատարել մի շարք կառավարական շենքերի վրա Իրաքի հյուսիսում գտնվող Քիրկուկ գավառում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 21, 2016 19:30 Asia/Tehran
  •  ԻՊ ահաբեկիչները գրոհել են կառավարական շենքերն Իրաքում

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները հարձակումներ են կատարել մի շարք կառավարական շենքերի վրա Իրաքի հյուսիսում գտնվող Քիրկուկ գավառում:

Նշվում է, որ ահաբեկիչները գրոհել են անվտանգության ուժերի կենտրոնակայանը, մի շարք ոստիկանական բաժանմունքներ և քաղաքապետարանի շենքը, հայտնում է ՏԱՍՍ-ը Sky News Arabia-ի վրա հղումով: Գրոհին մասնակցել են զինյալ գրոհայիններ և մահապարտ ահաբեկիչներ:

Քիրկուկ գավառում պարետային ժամ է գործում:

Հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան քուրդ աշխարհազորայիններն ու Իրաքի բանակը սկսել են Մոսուլի ազատագրման գործողությունը` քաղաքը կգրոհի 30.000 զինյալ: Քրդերի ռազմականացված «փեշմերգա» ջոկատները հսկողություն են հաստատել իրաքյան Մոսուլի մատույցներում գտնվող 7 բնակավայրում:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել:

panarmenian.net