Պենտագոնի ղեկավարն անակնկալ այցելել է Իրաք
https://parstoday.ir/hy/news/west_asia-i39460-Պենտագոնի_ղեկավարն_անակնկալ_այցելել_է_Իրաք
ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերն անակնկալ այցով մեկնել է Իրաք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Wall Street Journal-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 22, 2016 13:04 Asia/Tehran
  • Պենտագոնի ղեկավարն անակնկալ այցելել է Իրաք

ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերն անակնկալ այցով մեկնել է Իրաք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Wall Street Journal-ը:

Այցի նպատակն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ Մոսուլ իրականացվող գործողությունների ընթացքի շուրջ հանդիպումներն են: Բաղդադում Քարթերը կհանդիպի երկրի ղեկավարության ու մասնավորապես վարչապետ Հայդար ալ-Աբադիի հետ:

Բացի Մոսուլի զարգացումների շուրջ քննարկումներից` կողմերը խոսելու են նաև Մոսուլի ազատագրմանը հաջորդելիք մարդասիրական և անվտանգության հարցերից:

Wall Street Journal-ի տվյալներով` Քարթերը փորձելու է նաև փափուկ դիվանագիտություն բանեցնել Իրաքի և Թուրքիայի միջև լարվածությունը թուլացնելու և Մոսուլի գործողություններում թուրքական կողմի դերակատարության մասին խոսելու նպատակով:

Իրաքից առաջ Էշթոն Քարթերն այցելել էր Թուրքիա:

Armenpress.am