Իրաքի իշխանությունները նախկինի պես դեմ են Թուրքիայի մասնակցությանը Մոսուլի ազատագրման ռազմարշավին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i39553-Իրաքի_իշխանությունները_նախկինի_պես_դեմ_են_Թուրքիայի_մասնակցությանը_Մոսուլի_ազատագրման_ռազմարշավին
ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերին չի հաջողվել համոզել Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադիին` «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից Մոսուլի ազատագրման գործողություններին Թուրքիայի մասնակցության հարցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 23, 2016 08:39 Asia/Tehran
  • Իրաքի իշխանությունները նախկինի պես դեմ են Թուրքիայի մասնակցությանը Մոսուլի ազատագրման ռազմարշավին

ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերին չի հաջողվել համոզել Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադիին` «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից Մոսուլի ազատագրման գործողություններին Թուրքիայի մասնակցության հարցում:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այս մասին շաբաթ հաղորդել է Sky News Arabia հեռուստաալիքը Պենտագոնի ղեկավարի` Բաղդադ կատարած չնախատեսված այցի ավարտին, որի ժամանակ արաբական իշխանությունների հետ քննարկվել է ռազմարշավի ընթացքը:

«Թուրքերը ցանկանում են մասնակցել, մենք ասում ենք շնորհակալություն, սակայն եթե մեզ պետք գա Թուրքիայի կամ ցանկացած այլ երկրի օգնությունը, մենք ինքներս կդիմենք օգնության համար», - հանդիպման ավարտին լրագրողներին ասել է ալ-Աբադին:

orer.am

23/10/2016