«Իսլամական պետության» գրոհայինները կամրջից ցած են նետել Մոսուլի 16 բնակիչների
https://parstoday.ir/hy/news/west_asia-i39592-Իսլամական_պետության_գրոհայինները_կամրջից_ցած_են_նետել_Մոսուլի_16_բնակիչների
«Իսլամական պետության» գրոհայինները կամրջից ցած են նետել Մոսուլի 16 բնակիչների։ Այ մասին Sputnik գործակալությանը հայտնել է Նինվե նահանգի աղբյուրը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 23, 2016 10:32 Asia/Tehran
  • «Իսլամական պետության» գրոհայինները կամրջից ցած են նետել Մոսուլի 16 բնակիչների

«Իսլամական պետության» գրոհայինները կամրջից ցած են նետել Մոսուլի 16 բնակիչների։ Այ մասին Sputnik գործակալությանը հայտնել է Նինվե նահանգի աղբյուրը։

«Իսլամական պետություն» խմբավորումը մահապատժի է ենթարկել Մոսուլի 16 բնակիչների՝ նետելով նրանց Երրորդ կամրջից»,-ասել է աղբյուրը։ Այլ տեղեկատվություն նա չի նշել։

Ավելի վաղ CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իրաքի հետախուզության իր աղբյուրը, հայտնել էր, որ ահաբեկիչները Մոսուլի հարավային արվարձանում մահապատժի են ենթարկել 284 մարդու։ Գնդակահարությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 20-ին եւ 21-ին։ Այնուհետեւ մարմինները բուլդոզերով նետել են եղբայրական գերեզմանը։

News.am